Իսպանիայում բժիշկները «վերակենդանացրել» են բրիտանուհու, որի սիրտը չի բաբախել 6,5 ժամ

13:16   06 Դեկտեմբեր 2019    212

Իսպանացի բժիշկները «վերակենդանացրել» են 34-ամյա բրիտանուհու, որի սիրտը գերսառեցման հետևանքով չի բաբախել 6,5 ժամ:

Օդրի Մեշի պատմությունը ներկայացրել է Vanquardia պարբերականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Օդրին ամուսնու հետ զբոսնելիս է եղել լեռներում: Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով կինը կորցրել է գիտակցությունը:

Նրա ամուսինը պատմել է, որ չի լսել կնոջ զարկերակը, նա չի շնչում և կյանքի նշաններ չի ցուցաբերում: Փրկարարների ժամանման պահին Օդրիի մարմնի ջերմաստիճանը եղել է 18 աստիճան:

Բարսելոնի բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը: Ի զարմանս բժիշկների, կինը չի ունեցել նյարդաբանական բարդություններ, բացառությամբ մատների զգայունության կորստի, որի արդյունքում նա ստիպված է եղել նոր տաբատ գնել `կոճակի ամրացման հետ կապված խնդիրների պատճառով:

Հիվանդանոցի բուժաշխատողներից մեկի խոսքով` կարևոր դեր է խաղացել գլխուղեղի վիճակը: Նա նշել է, որ գլխուղեղի արագ սառեցում է տեղի ունեցել, և թթվածնի պահանջարկը նվազել է մինչ սրտի կանգ առնելը: Նշվում է, որ նման ժամկետով սրտի կանգ առնելուց հետո հիվանդին փրկելը յուրահատուկ երևույթ է: Իսպանիայում դա եղել է առաջին դեպքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները