Մեքսիկայում ավելի քան 20 մարդու են առևանգել նարկոլոգիական կլինիկայից

14:13   06 Դեկտեմբեր 2019    331

Մեքսիկայում չորեքշաբթի զինված անձանց կողմից առևանգված թմրանյութերից կախվածություն ունեցողների վերականգնողական կենտրոնի տասը հիվանդի դեռևս հնարավոր չի եղել գտնել, 13 հոգու էլ հինգշաբթի հայտնաբերել են առանց հագուստի ու կոշիկների:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Մեքսիկայի կենտրոնական Գուանահուատո նահանգի գլխավոր դատախազը:

«Իրապուատո քաղաքի հիվանդանոցից չորեքշաբթի գիշերը զինված անձանց կողմից առևանգված առնվազն տասը հոգու գտնվելու վայրը մինչ այժմ հայտնի չէ»,- հայտնել է դատախազ Կառլոս Սամարրիպա Ագիրրեն:

Իրապուատոյի փողոցներում գտնված 13 երիտասարդները, որոնց փողոց էին նետել առանց կոշիկի ու հագուստի, պատմել են, որ առևանգողներն իրենցից ցանկացել են իմանալ թմրանյութերի բաշխման վայրերի մասին:

Իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն` Մեքսիկայում աճում է առևանգման դեպքերի թիվը. միայն 2019 թվականին օրական միջինը 5 մարդու են առևանգել:

Վերջին տարիներին Մեքսիկայում բռնության մեծ ալիք է բարձրացել, որը մեծապես պայմանավորված է ԱՄՆ կոկաինի տարանցման վերահսկողության համար նարկոկարտելների միջև պայքարով: 2018 թվականին Մեքսիկայում գրանցվել է սպանության դեպքերի ռեկորդային թիվ` Անվտանգության նախարարությունը հայտնել է ավելի քան 33 հազար դեպքի մասին (2017թ.-ին՝ 31,2 հազար):

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները