Ռոբերտ դե Նիրոն հայտնել է, թե որ դերն է իրեն դժվարությամբ տրվել

13:46   06 Դեկտեմբեր 2019    285

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն պատմել է, թե որ ֆիլմի նկարահանումներին է իր համար առավել բարդ եղել պատրաստվել 50 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նման ֆիլմերից նա նշել է 1980 թվականին թողարկված «Կատաղի ցուլ» կենսագրական ժապավենն ամերիկացի բռնցքամարտիկ Ջեյք Լամոտտեի մասին: Ֆիլմի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է: Դերասանը նշում է, որ դերը կերտելու համար ստիպված է եղել ավելորդ քաշ հավաքել:

Դե Նիրոն հիշել է, որ բռնցքամարտիկին հանդիպել է փողոցում, երբ նա արդեն շատ գեր էր, և այդ հանդիպումը ոգեշնչել է իրեն աշխատել այդ կերպարի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները