Ռուսական հեռուստաալիքի եթերում առաջին անգամ «միջուկային ճամպրուկը» ցուցադրել են բաց վիճակում. VIDEO

14:38   06 Դեկտեմբեր 2019    437

Ռուսական «Звезда» հեռուստաալիքն առաջին անգամ ցուցադրել է բաց վիճակում գտնվող «միջուկային ճամպրուկի» կադրերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը:

Այն մասին, թե ինչ է գտնվում այդ «ճամպրուկի» ներսում, պատմել է հաղորդավար Ալեքսեյ Եգորովը՝ «Военная приемка» հեռուստահաղորդման եթերում:

Ինչպես երևում է կադրերում՝ «արձակման» կոճակը սպիտակ է, և ոչ կարմիր, և իր չափերով չի տարբերվում մյուս կոճակներից:

Ալեքսեյ Եգորովը հայտնել է, որ «միջուկային ճամպրուկը» մշտապես գտնվում է սպայի մոտ, որը պարտավոր է միշտ գտնվել գերագույն գլխավոր հրամանատարի կողքին:

Նա պատմել է նաև, որ ճամպրուկի բաղադրիչներից մեկն էլ անհատական ֆլեշ-քարտն է:

«Նկատեք մի փաստ. սա 50 տարվա հնության «ճամպրուկ» է, բայց առաջին անգամ է թույլատրվում այն բաց վիճակում ցուցադրել հեռուստատեսությամբ»,- հավելել է Եգորովը:

Այլ մանրամասներ ներկայացնելուց նա հրաժարվել է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները