Մինսկը ցանկանում Է ՌԴ-ից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով

14:43   06 Դեկտեմբեր 2019    496

Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը հայտարարել Է, որ բելառուսական կողմը ցանկանում Է Ռուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով՝ գումարած գազի փոխադրումը:

Դեկտեմբերի 6-ին այդ մասին նա լրագրողներին ասել Է խորհրդարանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր դիրքորոշումը մեզ ամենամոտ տարածաշրջանի՝ Սմոլենսկի մարզի գինն Է՝ գումարած փոխադրման ծախսերը»,- ասել Է Ռումասը:

Նա ընդգծել Է, որ «տնտեսավարման սուբյեկտների համար հավասար պայմանները, իսկ դրանում Է ինտեգրացման նպատակը, պետք Է ներառեն նաեւ Էներգակիրների հավասար գներ»: Բելառուսի համար ռուսական գազի գինն այս տարի կազմում Է 12 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մինսկ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները