ԵՄ-ում արգելել են Facebook-ի Libra կրիպտոարժույթի շրջանառությունը

15:19   06 Դեկտեմբեր 2019    343

Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները չեն աջակցել ԵՄ-ի տարածքում stablecoin տիպի կրիպտոարժույթների օգտագործմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Այդպիսի կրիպտոարժույթներից մեկն էլ Facebook սոցիալական ցանցի մշակած Libra-ն է: Այս արժույթի թողարկումը նախատեսված է 2020 թվականին, բայց կարող է հայտնվել չթողարկման վտանգի տակ:

«Չի կարելի ԵՄ-ում համաձայնություն տալ stablecoin-ի օգտագործմանը, քանի դեռ այսպիսի կրիպտոարժույթներին վերաբերող իրավական, նորմատիվ և վերահսկողական խնդիրները չեն կարգավորվել»,-ասված է ԵՄ ֆինանսների նախարարների հայտարարության մեջ:

Նախարարները քննարկում են նաև ԵՄ-ում կրիպտոակտիվների և stablecoin-ի օգտագործման կանոնների մշակումը: ԵՄ-ն քննարկում է նաև իր թվային արժույթի ստեղծման հարցը, որը պետք է այլընտրանք դառնա մյուս կրիպտոարժույթներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները