Վրաստանի հետ ՌԴ-ի ավիահաղորդակցության վերականգնման հարցը շուտափույթ լուծում Է պահանջում. Կոսաչով

15:41   06 Դեկտեմբեր 2019    398

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ այցագրային ռեժիմի մեղմացման հարցերը, ընդհուպ մինչեւ դրա չեղարկումը, ինչպես նաեւ այդ երկրի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցերը, շուտափույթ լուծում են պահանջում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել Է «Միասնական Վրաստան-Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:

«Կան մի քանի գործնական հարցեր, որոնք, մեր կարծիքով, պահանջում են արագ լուծում: Դա ե՛ւ ռուսական կողմի հետ այցագրային ընթացակարգերի մեղմացումն Է ընդհուպ մինչեւ այցագրերի չեղարկումը, դա ե՛ւ ավիահաղորդակցության վերականգնումն Է, դա ե՛ւ այն հարցերի լուծումն Է, որոնք կապված են մի շարք ապրանքների մատակարարման սակագնային սահմանափակումների հետ: Ընդհանուր առմամբ, կա կոնկրետ օրակարգ, որը քննարկվում Է ամենատարբեր մակարդակներով, տարբեր ձեւաչափերով»,- հավելել Է Կոսաչովը:

Հեշթեգներ: Վրաստան   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները