Դուտերտեն նշել Է նախագահի պաշտոնում իրեն հնարավոր փոխարինողների անունները

16:14   06 Դեկտեմբեր 2019    473

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նշել Է իրեն հնարավոր փոխարինողների անունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Manila Times թերթը: «Հաջորդ նախագահը լինելու Է Բիկոլյայից (երկրի տարածաշրջաններից մեկը): Դուք ընտրություն կունենաք Սալսեդայի եւ Ֆրանսիս Էսկուդերոյի միջեւ»,-ասել Է Դուտերտեն:

Ֆրանսիս Էսկուդերոն նախկին սենատոր Է եւ Սորսոգոնի նահանգի նահանգապետը, իսկ Ջոուի Սալսեդան՝ Ալբայի նահանգի ներկայացուցիչն Է Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատում: Դուտերտեն նաեւ հայտարարել Է, որ ինքն իր թեկնածությունը չի առաջադրելու երկրորդ ժամկետով:

«Ես այլեւս իմ թեկնածությունը չեմ առաջադրի: Ես չեմ ցանկանում ինձ կապել»,-ասել Է նա: Նախագահը հավելել Է, թե չի ցանկանում որ իր դուստրը՝ Սառա Դուտերտե-Կարպիոն, մասնակցի ընտրություններին, որովհետեւ դա «անշնորհակալ աշխատանք Է»: Նա ներկայում զբաղեցնում Է Դավաո քաղաքի քաղաքագլխի պաշտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուտերտե  


Վերնագիրի այլ պիտակները