ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է առնվազն 1000 ցուցարարի սպանության համար

17:00   06 Դեկտեմբեր 2019    498

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Բրայան Հուքը հայտարարել է, որ նոյեմբերին Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում իշխանություններն առնվազն հազար ցուցարար են սպանել:

Ինչպես գրում է politico.com կայքը, նա հավելել է, որ վիրավորների թիվը հասնում է մի քանի հազարի, մինչդեռ ստեղծված քաոսային իրավիճակում ձերբակալվածները մոտ 7000-ն են:

Լրագրողների հետ շփման ընթացքում Հուքն ասել է, որ ամերիկյան կողմը զոհերի թվի վերաբերյալ «հստակ տեղեկություն» ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները