ԱՄՆ-ում երկրորդ կույր բանտարկյալն Է մահապատժի ենթարկել Էլեկտրական հոսանքով

17:17   06 Դեկտեմբեր 2019    367

Միացյալ Նահանգների Թեննեսիի նահանգում դեկտեմբերի 5-ին մահապատժի են ենթարկել կույր բանտարկյալին 1991 թվականին իր ընկերուհուն սպանելու համար:

Թեննեսիի համար սա առաջին նման պատիժն Է, իսկ երկրի համար՝ երկրորդ դեպքն այն բանից հետո, երբ 1976 թվականին ԱՄՆ-ում վերականգնեցին մահապատիժը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Associated Press-ը:

53-ամյա Լի Հոլը մահապատժին սպասում Էր գրեթե 30 տարի: Փաստաբանները քանիցս խնդրել են այն փոխարինել ցմահ բանտարկությամբ: Թեննեսիի Գերագույն դատարանը եւ նահանգի նահանգապետը մերժել են բավարարել միջնորդությունները:

Արդյունքում Հոլը Էլեկտրական հոսանքի հարվածից մահը նախընտրել Է մահացու ներարկումից: Բանտարկյալը հոսանքի երկու պարպում Է ստացել Նեշվիլի խիստ ռեժիմի բանտում եւ մեռած Է հայտարարվել տեղական ժամանակով 19:26-ին: Մահապատժի վկայի ասելով՝ Հոլը վերջին խոսքում ասել Է, որ «մարդիկ կարող են սովորել ներել ու սիրել եւ այս աշխարհն ավելի լավը կդարձնեն»: Հոլը մահապատժի Է ենթարկվել իր 22-ամյա ընկերուհուն՝ Թրեյսի Քրոզիեին, 1991 թվականի ապրիլի 17-ին սպանելու համար:

Նա ընկերուհուն փակել Էր ավտոմեքենայի մեջ եւ այն հրկիզել: Աղջիկը հաջորդ օրը մահացել Էր հիվանդանոցում՝ մարմնի ավելի քան 90 տոկոս այրվածքներից: Հոլը տեսողությունը կորցրել Է՝ լինելով արդեն մահապարտների բանտախցում: Նրա փաստաբանների խոսքով՝ դա տեղի Է ունեցել գլաուկոմայի անհաջող բուժման պատճառով: Զոհվածի քույրը եւ հայրը հետեւել են հանցագործի մահապատժին: «Հուսով եմ, որ այսօր այդ հրեշի մահը խաղաղություն կբերի բոլոր նրանց, ովքեր այս 28 տարիներին տառապել են առանց քրոջ»,-մահապատժից հետո ասել Է զոհվածի քույրը՝ Սթեյսի Վութենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները