Լեյբորիստների առաջնորդը Ջոնսոնին մեղադրել Է փաստերի խեղաթյուրման մեջ

17:22   06 Դեկտեմբեր 2019    483

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը դեկտեմբերի 6-ին ներկայացրել Է կառավարական գաղտնի զեկույց, որի համաձայն՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հիմնական մասի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ մաքսային սահման կհայտնվի:

Քորբինի ելույթը, որը տեղի Է ունեցել դեկտեմբերի 12-ին նախատեսված վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների արշավի շրջանակներում, ուղիղ եթերով ցուցադրել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քորբինն ասել Է, թե իրականությանը չի համապատասխանում Ջոնսոնի այն հայտարարությունը, որ իր կնքած գործարքի պայմաններով ստուգումներ չեն լինելու Հյուսիսային Իռլանդիայի եւ մնացած Բրիտանիայի միջեւ, որ ապահովվելու Է ապրանքների անարգել տեղաշարժ: Իրականում, նրա խոսքով՝ կիրառվելու են մաքսային հայտարագրեր ու կատարվելու են ստուգումներ:

Քաղաքական գործիչը մեջբերում Է արել զեկույցից, որտեղ, նրա պնդումներով, ասված Է, որ «գործարքը վերին աստիճանի ավերիչ կլինի Հյուսիսային Իռլանդիայի տնտեսության համար», իսկ դրա հետեւանքները զուգադրելի կլինեն տարածաշրջանում ձեռք բերվող ապրանքների 30 տոկոս սակագների կիրառման հետ: Մասնավորապես, Քորբինի տեղեկատվությամբ՝ կառավարությունը կանխատեսում Է մանրածախ գների բարձրացում:

«Խոսքը չի վերաբերում սոսկ Հյուսիսային Իռլանդիային, գործարքը, մեջբերում եմ անում զեկույցից, կարող Է «զգալի ազդեցություն գործել Շոտլանդիայի եւ Ուելսի տնտեսության վրա»,- ասել Է Քորբինը՝ նշելով, ուր Հյուսիսային Իռլանդիան կառավարական փաստաթղթում անվանվում Է «Բրիտանիայի շուկա առանց մաքսերի վճարման ապրանքների ներկրման զարտուղի ճանապարհ»:

Կառավարությունն առայժմ չի մեկնաբանել լեյբորիստների հրապարակած փաստաթուղթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեյբորիստներ  


Վերնագիրի այլ պիտակները