Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել

17:30   06 Դեկտեմբեր 2019    574

Սիրիայի հարավ-արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել, հարձակվողներն անհայտ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անհայտ անձինք հարձակվել են Դեյր Զորի հյուսիս-արևելքում գտնվող Օմարի նավթային աղբյուրի տարածքում անօրինական գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա», - հայտնում է հեռուստաալիքը:

Այս հարձակումը, ըստ հեռուստաալիքի, համընկել է ամերիկյան ռազմակայան ռազմական տեխնիկայով բեռնատարների ժամանման հետ: ԱՄՆ-ի զինված ուժերը պատասխանել են հարձակմանը հրետակոծությամբ:

«Ամերիկացի զավթիչները պատասխանել են հարձակմանը հրետակոծմամբ և թեթև ձայնային նռնակներով», - ասվում է հրատարակության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՍիրիաԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները