ԱՄՆ-ի նախագահն ու իր տիկինը Սպիտակ տան մոտ վառեցին ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը - VIDEO

18:36   06 Դեկտեմբեր 2019    305

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վառել է Սուրբծննդյան տոնածառի լույսերը, որը կանգնեցված է Սպիտակ տան առջևի՝ Էլիպս կոչվող մեծ բացատում:

Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: Տոնական արարողությանը ներկա է եղել նաև Առաջին տիկին Մելանյա Թրամփը, ինչպես նաև վարչակազմի ներկայացուցիչներ և կոնգրեսականներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երաժշտական նվագակցությունն ապահովել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գործիքային անսամբլը: «Մելանյան և ես Ձեզ ցանկանում ենք երջանիկ Սուրբ Ծնունդ և Ամանոր մաղթել: Հինգ, չորս, երեք, երկու, մեկ…»,- հետհաշվարկից հետո Մելանյան սեղմել է կոճակը և տոնածառի լույսերը վառվել են:

Սպիտակ տան մոտ երկրի Սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը վառելու ավանդույթի հիմքը դրվել է դեռևս 1923 թվականին` ԱՄՆ-ի 30-րդ նախագահ Ջոն Քալվին Քուլիջի կողմից և այդ ժամանակվանից ոչ մի անգամ չի խախտվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները