Հայտնի է կյանքը երկարացնող քնի ռեժիմը

19:21   06 Դեկտեմբեր 2019    366

Բոուլդերի (ԱՄՆ) Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ նույնիսկ ակտիվ ապրելակերպի և ծխելը թողնելու դեպքում մեծ է սրտի կաթվածի վտանգը, եթե մարդը քնում է քիչ, կամ, հակառակը, շատ է քնում:

Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ում՝ մամուլի հաղորդագրության մեջ: Հետազոտողները վերլուծել են 40-ից 69 տարեկան, երբևէ սրտի կաթված չունեցած, 461000 մարդու գենետիկական տվյալները, քնի որակը և բժշկական գրառումները: Առողջական վիճակի մոնիթորինգը տևել է յոթ տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համեմատած նրանց հետ, ովքեր քնում էին օրական վեցից ինը ժամ, նրանց մոտ, ովքեր վեց ժամից պակաս էին քնում ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածում սրտի կաթված ստանալու 20 տոկոսով ավելի մեծ հավանականություն է եղել: Սակայն, նրանք, ովքեր քնել էին ավելի քան ինը ժամ, 34 տոկոսով ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունեցել: Օպտիմալ քունը գենետիկորեն նախահակվածություն ունեցող մարդկանց մոտ նվազեցնում է վտանգը 18 տոկոսով:

Որքան մեծ են շեղումները քնի նորմալ մակարդակից, այնքան ավելի մեծ է սրտի կաթվածի վտանգը: Այսպիսով, մարդիկ, ովքեր քնում էին օրական 5 ժամ, սրտի կաթվածի 52 տոկոսով ավելի մեծ վտանգ ունեին, քան նրանք, ովքեր քնում էին յոթից ութ ժամ: Նրանք, ովքեր քնում էին 10 ժամ, դրա հավանականությունը երկու անգամ ավելի մեծ էր: Քնի պակասը կարող է ազդել զարկերակների կամ էնդոթելիի լորձաթաղանթի վրա, նպաստել ոսկրածուծում բորբոքային պրոցեսների զարգացմանը, ինչպես նաև հանգեցնել սննդակարգի ոչ ճիշտ ընտրության և անկանոն սնման:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները