Թուրքիան ստիպված է եղել գնել ռուսական S-400 հրթիռներ

20:24   06 Դեկտեմբեր 2019    444

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ С-400 տեսակի ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգեր գնելը քաղաքական ենթատեքստի չունի:

«Մեզ անհրաժեշտ էին հակաօդային պաշտպանության համակարգեր, մենք դիմել էինք ԱՄՆ-ին և Ֆրանսիային, բայց նրանք մերժել էին: Ստիպված ենք եղել դիմել ուրիշներին», – ասել է Չավուշօղլուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից S-400 տեսակի համակարգեր գնելու գործարքը կնքել էր 2017 թվականին: Գործարքի արժեքը կազմել է 2.5 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները