2020 թվականին Apple-ը 5 iPhone կթողարկի

20:55   06 Դեկտեմբեր 2019    455

Հանրաճանաչ փորձագետ Մին-Չի Կոուն հայտարարել է, որ Apple-ը 2020 թվականին նախատեսում է հինգ iPhone թողարկել։

Առաջինը կներկայացվի գարնանը, հայտնում է Macrumors-ը՝ հղում անելով TF International Securities-ին։

Փորձագետը բազմիցս հայտարարել է, որ 2020 թվականի առաջին կեսին թողարկվելու է սմարթֆոն, որը կփոխարինի նախկինում հանրաճանաչ iPhone SE-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մոդելը կունենա 4,7 դյույմանոց LCD էկրան, ակտուալ A13 չիպ, երեք գիգաբայթ հիշողություն և Home с Touch ID ֆիզիկական կոճակ: Սարքի հետևի մասում կլինի մեկ տեսախցիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները