Զելենսկին խոստացել է զարգացնել բանակը և անել ամեն բան՝ այն ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելու համար

21:03   06 Դեկտեմբեր 2019    429

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Դոնբասում Միացյալ ուժերի գործողության տարածքի զինծառայողների հետ և խոստացել անել հնարավոր ամեն բան՝ Ուկրաինայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելու համար:

Զելենսկու խոսքը հեռարձակվել է նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այդ պատճառով մենք կանենք ամեն բան` կյանքի կոչելու Ուկրաինայի զինված ուժերի համար այդքան անհրաժեշտ փոփոխությունները, կանենք ոչ թե խոսքով, այլ գործով` մոտենալով ՆԱՏՕ-ի չափանիշներին»,-նշել է Զելենսկին:

Նա ընդգծել է, որ բանակը պետք է մշտապես զարգանա, այն պետք է բարձրացնի իր մարտունակությունն ու մարտական պատրաստությունը:

Hayatsk.info

Աշխարհ,

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները