ԱՄՆ-ում մայրը 2 հազար դոլարով վաճառել է երեխային

22:14   06 Դեկտեմբեր 2019    526

Ամերիկյան Կենտուկի նահանգի բնակչուհի Մարիա Դոմինգո Պերեսը վաճառել է իր հինգ երեխաներից մեկին։

31-ամյա կինը երեխայի համար 2 հազար դոլար է ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տեղի ոստիկանությունը ձերբակալել է մորը և գնորդներին՝ 37-ամյա Կատարինա Խոսե Ֆելիպեին և 45-ամյա Խոսե Մանուել Պասկալին։

Պարբերականը գրում է, որ հայտնի չէ՝ ինչու էին կինը և տղամարդը ցանկանում գնել երեխային։ Ոստիկանությունը նաև չի հստակեցնում երեխայի սեռը և տարիքը։

Դոմինգո Պերեսի բոլոր հինգ երեխաներն այս պահին գտնվում են դպրոցի աշխատակցի հսկողության ներքո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները