Սլովակիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու համար

22:45   06 Դեկտեմբեր 2019    466

Սլովակիայի նախկին նախագահ Անդրեյ Կիսկին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու համար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մեղադրանքը կապված է 2013 և 2014 թվականներին Kiska Travel Agency (KTAG) ընկերության գործունեության շուրջ հետաքննության հետ, որը պատկանում է նախկին նախագահին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Խարդախությունը կապված է նախընտրական քարոզարշավի համար ընկերության հաշիվներում հարկային փաստաթղթերի առկայության հետ, թեև այդ գործունեությունը նրա բիզնեսի առարկան չի եղել»,-հայտարարել են ոստիկանությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները