Մակրոնի կողմնակցին մեղադրանք է առաջադրվել բյուջեն թալանելու համար

09:46   07 Դեկտեմբեր 2019    472

Ֆրանսիական «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրին մեղադրանք է առաջադրվել բյուջեից գումար հափշտակելուն մասնակից լինելու համար:

Այս մասին նախօրեին հաղորդել է BFM հեռուստաալիքը, գրում է Известия-ն: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քաղաքական գործչին կասկածում են Եվրախորհրդարանում Դեմոկրատական շարժման պատգամավորների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուրբաթ Բայրը կանգնել է դատարանի առաջ: Բայրը հայտնի է որպես Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի քաղաքական կողմնակից: 2017-ի փետրվարին նա երկրի նախագահի ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը հանել էր և աջակցություն հայտնել Մակրոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները