Բաղդադի կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ. զոհերի թիվը հասել է 16-ի

10:24   07 Դեկտեմբեր 2019    511

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի:

Այս մասին հաղորդում է Hayatsk.info-ն՝ հղում տալով Al-Hadath հեռուստաալիքին:

Զինված մարդկանց խումբը քաղաքացիական մեքենաներով մոտեցել է Էլ Հիլյանի հրապարակ և կրակ բացել այդտեղ գտնվող ցուցարարների ուղղությամբ: Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած այս պրովոկացիայի հետևում: Ցուցարարները բանակին կոչ են արել միջամտել և պաշտպանել իրենց:

Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր 10 զոհի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաղդադ  


Վերնագիրի այլ պիտակները