Մորալեսն ու Մադուրոն պետք է ձերբակալվեն և բանտ նետվեն. Բոլիվիայի ՆԳ ղեկավար

10:50   07 Դեկտեմբեր 2019    423

Բոլիվիայի ՆԳՆ ղեկավար Արթուրո Մուրիլյոն համարում է, որ երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսը, ինչպես նաև Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն պետք է ձերբակալվեն և բանտ նետվեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտնել է Agence France-Presse-ի հետ հարցազրույցում:

«Նիկոլաս Մադուրոն իր քաղաքական կարիերան կավարտի շատ սառը բանտում Էվո Մորալեսի հետ միասին: Նրանք իրենց երկրներին վնաս են հասցրել և սպանել շատ մարդկանց»,- հայտնել է Մուրիլյոն:

ՆԳ ղեկավարը նաև նշել է, որ Մորալեսի՝ Բոլիվիա վերադանալու դեպքում «ոչ ոք չի երաշխավորում, որ նա անմիջապես չի հայտնվի բանտում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները