Ամերիկյան ռազմաբազայում 4 զոհով հրաձգության գործով 6 սաուդցի է ձերբակալվել

11:14   07 Դեկտեմբեր 2019    469

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող ռազմական բազայում տեղի ունեցած հրաձգությունից հետո 6 սաուդացու են ձերբակալել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշենք, որ միջադեպի արդյունքում 4 զոհ կա:

Fox News-ի աղբյուրի փոխանցմամբ, սաուդցիներին ձերբակալել են ռազմածովային ուժերի բազայի մոտ՝ հարցաքննության համար:

Ավելի վաղ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը հայտնել էր, որ հրաձիգը սաուդական ռազմաօդային ուժերի զինծառայող է: Զոհերի թվում է նաև հենց հրաձիգը, ում լիկվիդացրել են դեպքի վայր հասած ոստիկանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները