Ֆլորիդայի ռազմաբազայում սաուդցի կուրսանտը սպանել է ամերիկացի 4 զինծառայողի

11:54   07 Դեկտեմբեր 2019    448

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքի ռազմածովային բազայում հրաձգություն է տեղի ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զոհվել է 4, վիրավորվել՝ 7 մարդ: Համաձայն տեղի ոստիկանության տվյալների՝ հրաձիգը Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի զինծառայող է, որն ուսանում էր ռազմաբազայում:

Հայտնի է, որ այդ ռազմածովային բազայում պետք է տեղի ունենար արարողություն՝ ի հիշատակ 1941 թվականին ամերիկյան ռազմածովային ուժերի Պերլ Հարբոր բազայի ուղղությամբ ճապոնական ավիացիայի հարձակման տարելիցին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները