Էբոլա տենդի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումները մեկնարկում են այս ամիս

12:55   07 Դեկտեմբեր 2019    405

Տոկիոյի համալսարանի գիտնականները նախատեսում են արդեն այս ամիս սկսել Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց պատվաստանյութը նմանօրինակների համեմատությամբ ավելի քիչ կողմնակի էֆեկտներ կունենա:

Ճապոնիայում համանման փորձարկումներ առաջին անգամ են կատարում: Ինչպես հայտնի է, փորձարկմանը ներգրավվել են 30 առողջ կամավորներ, որոնց օգնությամբ գիտնականները նախատեսում են պարզել՝ պատվաստանյութը ներարկելուց հետո օրգանիզմում հակամարմիններ արդյոք կարտադրվե՞ն: Պատվաստումից հետո կամավորներին կշարունակեն հետազոտել կես տարի:

Պատվաստանյութի հիմքում դրված է ինակտիվացված Էբոլա վիրուսը, որը չի կարող տարածվել կենսունակ օրգանիզմների սովորական բջիջներում: Պատվաստանյութի անվտանգությունը ավելի վաղ հաստատել էին կապիկների վրա կատարված փորձերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էբոլա  


Վերնագիրի այլ պիտակները