Ջերեմի Քորբինը հրապարակել է Ջոնսոնի կառավարության Brexit-ի «գաղտնի» ծրագիրը

13:35   07 Դեկտեմբեր 2019    372

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հրապարակել է Բորիս Ջոնսոնի կառավարության Brexit-ի վերաբերյալ «գաղտնի» ծրագիրը՝ պահպանողականներին մեղադրելով ստի մեջ:

Այս մասին հայտնում է BBC-ն: «Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ լեյբորիստների ստացած գաղտնի փաստաթուղթը ցույց է տալիս, որ Բորիս Ջոնսոնը հասարակությանը սխալ է ներկայացնում Brexit-ի վերաբերյալ իր համաձայնագիրը», -ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քորբինն այդ փաստաթուղթն անվանել է «ծանրակշիռ ապացույց», որ Հյուսիսային Իռլանդիան Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայից «խորհրդանշական կերպով առանձնացվելու է», թեև Ջոնսոնը բազմիցս հայտարարել է, որ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև ոչ մի սահման չի լինելու։

Գաղտնի փաստաթուղթը նախատեսում է մաքսային հսկողություն սահմանել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի սահմանին, ինչը նշանակում է սահմանի ստեղծում մեկ պետության սահմաններում: Քորբինը հայտարարել է, որ դա անթույլատրելի է պետության շահերի համար, բացի այդ, դա բացասական ազդեցություն կունենա Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հերքել է փաստաթղթի «արտահոսքի» վերաբերյալ լուրերը՝ Քորբինի խոսքերը անվանելով «զառանցանք»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոնապես ընդունել էր Brexit-ի գործընթացը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու ԵՄ-ի առաջարկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները