Սպիտակ տունը կոչ է արել դադարեցնել Թրամփին անվստահություն հայտնելու շուրջ հետաքննությունը

13:59   07 Դեկտեմբեր 2019    436

Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներին կոչ է արել դադարեցնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու շուրջ հետաքննությունը:

Այս մասին հայտնում է Washington Post թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան իրավական խորհրդատու Պետ Սիպոլոնեի նամակը: «Դուք պետք է այդ հետաքննությունը դադարեցնեք հիմա և հավելյալ լսումների համար ժամանակ չհատկացնեք»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ծաղրի առարկա» է անվանել իր պաշտոնանկության հարցով դեմոկրատների զեկույցը: Թրամփը կրկին վրդովմունք էր հայտնել այն առնչությամբ, որ հերթական լսումները նշանակվել են երկրում իր բացակայության ժամանակ:

«Այս զեկույցն ուշադրության արժանի չէ: Արդյոք նրանք (դեմոկրատները) իրականում սիրո՞ւմ են մեր երկիրը»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:

Դեկտեմբերի 3-ին Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել Թրամփի պաշտոնանկության շրջանակում հետաքննության արդյունքների վերաբերյալ 300 էջանոց զեկույցին:

Փաստաթղթում նշվում է, որ Թրամփը փորձել է օտարերկրյա պետության օգնությունը ստանալ՝ վերընտրվելու իր հնարավորությունները բարձրացնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները