Իրանը նվազեցրել է կախվածությունը նավթի վաճառքից

15:12   07 Դեկտեմբեր 2019    812

Թեհրանը նվազեցրել է տնտեսության կախվածությունը նավթի վաճառքից, այժմ այդ ճյուղից եկամուտները երկրի բյուջեում կազմում են սոսկ 30 տոկոսը:

Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Անցյալ տարի մեր երկրում բյուջեն 30 տոկոսով գոյացել է նավթի վաճառքի հաշվին, թեեւ ավելի վաղ՝ անցյալ տարիներին այդ ցուցանիշը եղել է (բյուջեի եկամուտների – ծանոթ. խմբ.) 80 տոկոսից ավելին: Իրանն այդ կախվածությունն աստիճանաբար հասցրել է 30 տոկոսի: Եվ Իրանը շարժվում է էներգետիկայից տնտեսության կախվածությունը նվազագույնի հասցնելու ուղղութամբ»,- հայտարարել է նա լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

Դեսպանը նաեւ նշել է, որ վերջին տարում մեծացել է տարբեր ճյուղերում Իրանի ոչ նավթային արտահանումը:
«Նաեւ օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքն Իրան նույնպես մեծացել էԷ՝ չնայած այն քարոզչությանն ու այն աղմկարարությանը, որը տիրում է Իրանի շուրջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   նավթ  


Վերնագիրի այլ պիտակները