Թրամփը կոչ է արել Համաշխարհային բանկին դադարել Չինաստանին վարկ տրամադրել

16:19   07 Դեկտեմբեր 2019    482

Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկավորելու ծրագրի ընդունումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարել Չինաստանին վարկեր տրամադրելը։

«Ինչո՞ւ է Համաշխարհային բանկը Չինաստանին վարկեր տալիս: Չինաստանը բավական փող ունի, իսկ երբ չի ունենում, ստեղծում է: STOP!»,- գրել է Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը խոստացել էր բարձրացնել չինական արտադրանքի ներկրման սակագները, եթե Պեկինի հետ առևտրային գործարք չկնքվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները