Մադրիդում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու պահանջով բազմահազարանոց երթ է անցկացվել

17:57   07 Դեկտեմբեր 2019    287

Մադրիդում բազմահազարանոց երթ է անցկացվել՝ կլիմայական փոփոխությունների դեմ միջոցներ ձեռնարկելու պահանջով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով BBC-ին, երթին մասնակցել են շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը, Greenpeace, Alliance for climate, 2020 Uprising for climate, Friday's movement for the future բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները և մի շարք քաղաքացիներ:

Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի պահանջով երթի կազմակերպիչների տվյալներով՝ ավելի քան կես միլիոն մարդ է միացել նրանց ակցիային: Ընդ որում՝ իսպանական ոստիկանությունը հայտնել է միայն 15 հազար մասնակցի մասին։ Միաժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, որտեղ ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել ՄԱԿ-ի խորհրդաժողովը:

«Փոփոխությունները, որոնք մեզ պետք են, չեն բխի իշխանություն ունեցող մարդկանցից: Փոփոխությունները կարձանագրվեն փոփոխություն պահանջող մարդկանց կողմից»,- հայտել է բնապահպան Գրետա Տունբերգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադրիդ   Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները