Վրաստանում ոստիկանը կասկածվում է տղամարդուն բռնաբարելու մեջ

14:11   07 Դեկտեմբեր 2019    641

Վրաստանի Չխորոծղու քաղաքում ոստիկան է ձերբակալվել՝ 34-ամյա տղամարդու բռնաբարության կասկածանքով:

«Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով, ձերբակալվածի անունը Աիրի Դարսալիա է: Տուժողը պնդում է, որ ոստիկանն իրեն տարել է գյուղի ծայրամաս և զենքի սպառնալիքով բռնաբարել:

Ի դեպ, Չխորոծղու բնակիչը ծանոթ է եղել ոստիկանին՝ ընտանեկան բռնության գործի հետաքննության շրջանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները