ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա

14:45   07 Դեկտեմբեր 2019    566

ԱՄՆ-ը կշարունակի առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա, դրա համար կան շատ գործիքներ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը:

«Ինչ վերաբերում է Իրանին, կան շատ գործիքներ, որոնք մենք կարող ենք օգտագործել: Եվ մենք կշարունակենք օգտագործել դրանք Իրանի նկատմամբ»,-ասել է Քրաֆթը:

«Մենք նրանց պահվածքի մեջ որևէ փոփոխություն չենք տեսել: Նրանք շարունակում են միջամտել Եմենում, Սիրիայում տիրող իրավիճակին: Նրանք ամենուր են, նաև Իրաքում»,-ավելացրել է ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը՝ նշելով, որ ինքն անհանգստացած է Իրանի ժողովրդի համար:

Նա նշել է նաև, որ դեկտեմբերի 19-ին տեղի է ունենալու Անվտանգության խորհրդի նիստ՝ 2231 բանաձևի իրականացման թեմայով: Ըստ նրա, հանդիպումը նվիրված կլինի «չտարածման խնդրին և Իրանից բխող մարտահրավերներին»:

«Սա Անվտանգության Խորհրդի համար կարևոր առիթ կլինի ցուցադրելու համար իր նվիրվածությունը 2231 բանաձևի համապատասխանությունն ապահովելու հարցում, մանավանդ, հաշվի առնելով Իրանի շարունակական գործողությունները և այս բանաձևի դրույթների ուղղակիորեն խախտումը»,-ասել է Քրաֆթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները