Հայտնի են տարվա վատագույն ֆիլմերը

18:25   07 Դեկտեմբեր 2019    368

Variety-ի կինոքննադատներ Պիտեր Դեբրուժը և Օուեն Գլիբերմանը կազմել են 2019-ի վատագույն ֆիլմերի հակավարկանիշը:

Դեբրուժի վարկածի համաձայն վատագույն ֆիլմերի թոփ հնգյակը գլխավորում է Թիմ Բերթոնի «Դամբոն»՝ Եվա Գրինի, Քոլին Ֆարելի, Դենի Դե Վիոյի և Մայքլ Քիթոնի գլխավոր դերակատարմամբ: Երկրորդ տեղում է Մ. Նայթ Շյամալանի «Ապակի» կինոնկարն է: Երրորդ հորիզոնականում Ջերեմի Սավիլայի «Լակիշա» ժապավենն է: Հակավարկանիշում ընդգրկված են նաև Սթիվեն Նայթի «Գայթակղության ծովը» և Դենի Բոյլի «Երեկ» ֆիլմերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Գլիբերմանի վատագույն ֆիլմերի ցուցակը գլխավորել է Քրիս Հեմսվորթի, Թեսա Թոմփսոնի և Լիամ Նիսոնի մասնակցությամբ «Սևազգեստ մարդիկ. ինթերնեյշնլ»-ը:

Երկրորդ տեղը գրավել է «Սուրբ Ծնունդ երկուսի համար» մելոդրաման՝ Էմիլիա Քլարկի մասնակցությամբ, երրորդը՝ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն է. քննադատին դուր չի եկել, թե ինչպես է ռեժիսորը վերապատմել Չարլզ Մենսոնի ոճրագործությունների պատմությունը: Թոփ 5-ում են նաև «Rocketman»-ը և «Անաբելի անեծքը 3» ֆիլմերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները