ԱՄՆ-ում կցուցադրեն Քենեդուն սպանած փամփուշտները

19:35   07 Դեկտեմբեր 2019    374

Հաջորդ տարի ԱՄՆ ազգային արխիվը կցուցադրի այն զենքից արձակված փամփուշտները, որով սպանվել է երկրի 35-րդ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին:

Փամփուշտների վիրտուալ պատճեները հասանելի կլինեն առցանց-կատալոգում, հաղորդվում է Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (NIST) կայքում:

Ջոն Ֆ. Քենեդիի վրա արձակված փամփուշտների ճշգրիտ եռաչափ օրինակները ստեղծվել են բալիստիկայի մասնագետների թիմի կողմից: Փորձագետները կիրառել են, այսպես կոչված, ֆոկուսա-վարիացիոն մանրադիտակային մեթոդը, երբ օբյեկտը նկարահանվում է լինզաների օգնությամբ: Ըստ NIST-ի մասնագետների, փամփուշտների նկարահանումները տևել են «անթիվ ժամեր»:

Թվայնացված փամփուշտները հասանելի կլինեն Ազգային արխիվի ցուցադրությունում 2020-ի սկզբին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները