Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

20:36   07 Դեկտեմբեր 2019    554

Վրացական ձկնորսական նավը, որը 30 տոննա ձուկ էր տեղափոխում, խորտակվել է Սև ծովում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով վրացական հեռուստաալիքին:

«Գիշեր էր: Մենք փայտի մեծ կտորի ենք բախվել: Այն վնասել է նավը, ինչի արդյունքում նավում ջուր է սկսել հավաքվել: Նավում մոտ 30 տոննա ձուկ կար»,- ասել է նավապետը՝ Rustavi2-ին տված հարցազրույցում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բախման հետևանքով նավը խորտակվել է: Նավում անձնակազմի 8 անդամ է եղել: Նրանք բոլորն էլ փրկվել են մեկ այլ ձկնորսական նավի օգնությամբ: Նշվում է, որ խորտակված նավը պատկանել է Աբխազիայից ժամանած տղամարդուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները