Մահացել է «Ընկերները» սերիալի դերասան Ռոն Լիբմանը

21:27   07 Դեկտեմբեր 2019    417

Ամերիկացի դերասան Ռոն Լիբմանը մահացել է 83 տարեկան հասակում:

Դերասանի ներկայացուցիչ Ռոբերտ Աթերմանը նշել է, որ «Ռոնն անհավանական տաղանդավոր դերասան էր՝ կինոյում, թատրոնում և հեռուստատեսությունում գրանցած զգալի ստեղծագործական ավանդով»: Դերասանի մահվան պատճառը չի նշվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռոն Լիբմանը ծնվել է 1937 թվականին: Նա առավել հայտնի է «Այգիների երկիր», «Սպանդանոց համար հինգ» և այլ ֆիլմերից: «Էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր է:

Լիբմանը դերակատարմամբ հանդես է եկել նաև «Ընկերները» հանրահայտ ամերիկյան սերիալում՝ մարմնավորելով Ջենիֆեր Էնիսթոնի հերոսուհու՝ Ռեյչել Գրինի հոր՝ Լեոնարդ Գրինի դերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները