Հնագետները Անգլիայում 1700 տարեկան անվնաս ձու են գտել

21:51   07 Դեկտեմբեր 2019    475

Հնագետներն Անգլիայում հայտնաբերել են 1700 տարեկան անվնաս հավի ձու։

Արժեքավոր գտածոն հայտնաբերվել է Բաքինհեմփշիր կոմսության Էյլսբերի քաղաքում, ջրով լցված փոսում, Օքսֆորդի հնագետների կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գտնվել է չորս ձու, բայց հնագետները երեքը կոտրել են, քանի որ դրանք չափազանց փխրուն էին։

Ձվերի հետ միասին փոսում գտել են նաեւ մետաղադրամներ, կոշիկ, փայտե գործիքներ եւ շատ «հազվադեպ» զամբյուղ։

Հնագետների կարծիքով՝ ջրով լցված փոսը կարող էր օգտագործված լինել հռոմեացիների կողմից որպես «ցանկությունների ջրհոր», իսկ ձվերն այնտեղ են հայտնվել, քանի որ դրանք եղել են պտղաբերության խորհրդանիշ։

Գիտնականների խոսքով՝ սկզբում, մ.թ. 2-3-րդ դարերում փոսն օգտագործվել է գարեջրի պատրաստման համար անհրաժեշտ ածիկը պահելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները