Ֆրանսիայում շուրջ 6000 մարդ մասնակցել է «Դեղին բաճկոնների» ցույցերին

09:38   08 Դեկտեմբեր 2019    332

«Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները շաբաթ օրը ցույցեր են անցկացրել մի շարք խոշոր ֆրանսիական քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Նանտում, Մարսելում և Բորդոյում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական ռադիոկայանին՝ 56-րդ շաբաթօրյա բողոքի ցույցերին, ընդհանուր առմամբ, 6000 մարդ է մասնակցել:

Ավելի քան 1000 ցուցարար երթով անցել են Փարիզի փողոցներով՝ ֆինանսների նախարարության շենքի մոտից քայլելով դեպի մայրաքաղաքի հարավային մասը: Երթն ուղեկցվել է որոշակի բախումներով և անկարգություններով:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ հարձակում գործողներին հեռավորության վրա պահելու համար:

Ցույցերն առավել բուռն են անցել Նանտում, որտեղ 2800 մարդ է դուրս եկել փողոց: Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատը, որից հետո նրանցից երկուսին բերման են ենթարկել:

Բորդոյում ևս տասնյակ ձերբակալվածներ կան: Նրանց մոտ այրվող հեղուկով շշեր են հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները