Պենտագոնի ղեկավարը խոսել է Սիրիա լրացուցիչ զինվորականների հնարավոր ուղարկման մասին

10:19   08 Դեկտեմբեր 2019    321

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Սիրիա կուղարկվեն նոր զինվորականներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով տեղի աղբյուրներին:

Պատասխանելով այն հարցին, թե Սիրիայում կա՞ն արդյոք համապատասխան թվով ԱՄՆ զինծառայողներ, Պենտագոնի ղեկավարը նշել է. «Կարծում եմ` այո: Իսկ եթե ոչ, ապա մենք հավելյալ ուժեր կուղարկենք»:

Էսպերը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն դեռ Սիրիայում առաքելություն ունի կատարելու, այն է` վերջնականապես ջախջախել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները