Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ինքնաթիռները ձնաբքի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել

10:40   08 Դեկտեմբեր 2019    307

Շաբաթ գիշերն առաջ ձյուն է տեղացել Սանկտ Պետերբուրգում: Մի քանի ժամվա ընթացքում ձյան հաստ շերտով է պատվել գրեթե ողջ քաղաքը:

Ինչպես հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը, ձնաբքի պատճառով «Պուլկովո» օդանավակայանում չեն կարողացել վայրէջք կատարել երեք ինքնաթիռներ: Նրանցից մեկը ժամանել էր Չինաստանի, մյուս երկուսը` Մոսկվայից: Ինքնաթիռները մի քանի պտույտ են կատարել և ուղևորվել են մայրաքաղաքի օդանավակայան:

Նշվում է, որ թռիչքուղում այժմ աշխատում է ձյան մաքրման շուրջ 10 մեքենա: Ըստ օդերևութաբանների, կիրակի կեսօրին Սանկտ Պետերբուրգում ձյունը կփոխարինվի անձրևով, սպասվում է քամու ուժգնացում մինչև 15 մ/վ արագությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՍանկտՊետերբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները