Վրաստանում հաշվել են 60 հազար ներարկվող թմրամոլների

11:30   08 Դեկտեմբեր 2019    344

Թմրամիջոցների քաղաքականության ազատականացման հարցը Վրաստանում դեռևս վիճահարույց է, մինչդեռ թմրամոլների թիվն աճում է, և նրանց բուժումը չի տալիս ցանկալի արդյունք:

«Ռեզոնանս» թերթի տվյալներով՝ Վրաստանում հաշվել են 60 հազար ներարկվող թմրամոլի:

«Հետազոտությունն իրականացվել է այն ժամանակ, երբ նոր հոգեմետ նյութերն, ինչպիսիք են՝ մետամֆետամինը և ամֆետամինը, զանգվածաբար չէր օգտագործվում: Ըստ այդմ, կարծում եմ, որ այդ թիվն աճել է 20-25 տոկոսով: Քանի դեռ չի փոխվել թմրամիջոցների քաղաքականության ոլորտում օրենսդրությունը, ոչ մի համապատասխան ծառայություն այս ոլորտում նորմալ չի աշխատի»,- հայտարարել է թմրագետ /нарколог/Զուրաբ Սիխարուլիձեն:

Վրաստանում արդեն մի քանի տորի է, ինչ բանավեճ է ընթանում թմրամիջոցների ազատականացման շուրջ: Սակայն այն արդիական սուր հնչեղություն ստացավ նախորդ տարվա մայիսի 12-13-ին: Երիտասարդությունը զանգվածային բողոքի ակցիա անցկացրեց խորհրդարանի շենքի առջև այն բանից հետո , երբ Թբիլիսիի մի շարք գիշերային ակումբներում ոստիկանությունը թմրանյութերի խուզարկություն էր անցկացրել:

Չնայած այն հանգամանքին, որ բոլոր հեղինակավոր ընդդիմադիր կուսակցությունները, երկրի առաջատար քաղաքական գործիչները, ինչպես նաև լիբերալ մտածող բնակչությունը կողմ են թմրամիջոցների օգտագործման համար պատժի մեղմացմանը, իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի շարք պահպանողականներ կտրականապես դեմ են դրան: Խնդիրը թմրամիջոցների օգտագործման չափաբաժնի մեջ է. այստեղ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

Այսօր, Վրաստանի ՍԴ-ի որոշմամբ, վերացվել է մինչև 70 գրամ չոր մարիխուանա և դրա 100 գրամ հումքի ձեռք բերման, պահեստավորման, անձնական օգտագործման ու սպառման համար նախատեսված պատիժը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները