Կրեմլում հաստատել են Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը հունվարի 8-ին

13:25   08 Դեկտեմբեր 2019    539

Կրեմլը հաստատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը հունվարի 8-ին, նախնական տվյալներով՝ Ստամբուլում, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մինչ այդ Էրդողանն ասել էր, որ «Թուրքական հոսք» գազատարի մեկնարկը կտրվի Ստամբուլում հունվարի 8-ին։

«Իսկապես, այդ օրը նախատեսվում է երկու նախագահների հանդիպումը, որի գլխավոր թեման «Թուրքական հոսքի» բացումն է, հենց այդ օրը կավարտվի խոշոր ու կարեւոր միջազգային այդ նախագծի ցամաքային հատվածը թուրքական մասում»,- ասել է նա։

«Իհարկե, մեծ հավանակնությամբ կարելի է ենթադրել, որ երկու նախագահները կօգտագործեն այդ հնարավորությունը, որպեսզի շարունակեն երկխոսությունն ավելի հրատապ հարցերի վերաբերյալ։ Դրանք, առաջին հերթին, երկկողմ ռուս-թուրքական հարաբերություններն են, որոնք կրում են բազմապլան բնույթ, օրակարգում խոշոր շատ նախագծեր են, որոնց վերաբերյալ մշտապես պետք է խոսել եւ ձեռքը պահել դրանց զարկերակին»,- շարունակել է Պեսկովը։ Նա նաեւ նշել է, որ դրանք նաեւ տարածաշրջանային խնդիրներն են, այդ թվում սիրիականը։

Մամուլի քարտուղարն ավելացրել է, որ այսօրվա դրությամբ խոսքը Ստամբուլում միջոցառման մասին է, որին կմասնակցեն երկու երկրների նախագահները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրեմլ  


Վերնագիրի այլ պիտակները