Հյուսիսային Կորեան հայտարարել է «կարևոր փորձարկումներ» անցկացնելու մասին

13:38   08 Դեկտեմբեր 2019    442

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ի երեկոյան անցկացրել է հաջողված փորձարկումներ Թոնչխան-նի շրջանի Սոխե փորձադաշտում, հաղորդում է Hayatsk.info-ն՝ հղում կատարելով ՑՏԱԿ-ին:

«Մոտ ապագայում փորձարկումների արդյունքները նշանակալի ազդեցություն կթողնեն Հյուսիսային Կորեայի ռազմավարական դիրքերի փոփոխության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գործակալությունը չի պարզաբանել, թե հատկապես ինչ փորձարկումների մասին է ասվում:

Սոխե փորձադաշտը, որը նաեւ կոչվում է տիեզերակայան, գտնվում է Փհենյանից 200 կմ հյուսիս-արեւմուտքում եւ Յոնբյոն խոշոր միջուկային կենտրոնից 70 կմ արեւմուտքում:

Յոնբյոնում միջուկային օբյեկտների չեզոքացման հարցը քննարկվել է ընթացիկ տարվա փետրվարին Հանոյում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ: Խորհրդակցությունների արդյունքում պարզ էր դարձել, որ Փհենյանը շարունակել է այդ միջոցառումները՝ ի պատասխան պահանջելով մեղմացնել պատժամիջոցների ռեժիմը: Սակայն ամերիկյան կողմը համաձայնություն չէր տվել՝ հայտարարելով, որ այդ օբյեկտների չեզոքացումը բավարար չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները