Հունգարիայում Facebook-ը տուգանվել է 4 մլն դոլարով՝ օգտատերերին մոլորեցնելու համար

15:34   08 Դեկտեմբեր 2019    305

Հունգարիայում Facebook ընկերությանը տուգանել են 4 մլն դոլարով՝ օգտատերերին մոլորեցնելու համար:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, Հունգարիայի մրցակցության հարցերով պետական վերահսկիչ մարմինը հայտարարել է, որ 1.2 մլրդ հունգարական ֆորինտի չափով տուգանք է սահմանել Facebook-ի հանդեպ:

Հունգարական ծառայությունը հայտարարել էր, որ Facebook-ից անվճար օգտվելու մասին լուրը «շեղել է սպառողների ուշադրությունը» փոխհատուցումների հարցից, որոնք նախատեսված են ընկերության եկամուտի համար, որը նրանք ապահովում են տրամադրելով իրենց տվյալները:

Նշվում է, որ Facebook-ը խախտել է օրենքը, երբ իր ծառայությունները վեբ-կայքում գովազդել է որպես անվճար:

Հաճախորդները պետք է վճարեին ցանցի ծառայություններից օգտվելու համար, սակայն այն եկամուտ է ստացել օգտատերերի գործունեությունից և նրանց տվյալներն օգտագործելուց: Գործնականում օգտատերերը հենց այդպես էլ վճարել են իրենց գործունեության դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունգարիա   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները