Բեռլինում կատարված սպանությունը վնասում է Մոսկվայի հետ հարաբերություններին. Մերկելի իրավահաջորդ

18:31   08 Դեկտեմբեր 2019    292

Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամփ Կարենբաուերը հայտարարել է, որ կառավարությունը կքննարկի Ռուսաստանի նկատմամբ գործողությունների հետագա քայլերը՝ կապված Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հետ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նախարարն ընդգծել է, որ Մոսկվան պետք է «իր ներդրումն ունենա» հանցագործության հետաքննության հարցում: «Այդ սպանությունը վնաս է հասցնում Գերմանիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին: Ապացույցները ծանրակշիռ են», - հայտարարել է Անեգրետ Քրամփ Կարենբաուերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անեգրետ Քրամփ Կարենբաուերն անցյալ տարվա դեկտեմբերին ընտրվել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ` Անգելա Մերկելի փոխարեն: Մերկելը, որը Գերմանիայի կառավարությունը գլխավորում է 2005 թվականից, իր հերթին, տեղեկացրել է, որ մտադիր չէ կրկին կանցլերի պաշտոնը վարել 2021 թվականին:

Հիշեցնենք, որ վրաց քաղաքացու սպանության գործի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով Գերմանիայից երկու ռուս դիվանագետի էին արտաքսել: Խոսքը Վրաստանի 40-ամյա քաղաքացու սպանության մասին է, որը մահացու վնասվածքներ է ստացել գլխի շրջանում: Մի քանի օր անց 49-ամյա ռուս տղամարդու են ձերբակալել, որի մոտ դատախազության տվյալներով գտել են սպանության զենքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները