Թրամփը հայտարարել է, որ ինքը Իսրայելի լավագույն ընկերն

19:16   08 Դեկտեմբեր 2019    399

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը երբեք չի ունեցել Սպիտակ Տնից այնպիսի ընկեր, ինչպիսին ինքն է, քանի որ, ի տարբերություն նախկին առաջնորդների, ինքը՝ Թրամփը, պահել է իր խոստումները, հաղորդում է Associated Press-ը։

ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է, որ նախագահի պաշտոնում գտնվելու օրվանից սկսած՝ ինքը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և առաջարկել Թել-Ավիվից տեղափոխել այնտեղ ԱՄՆ-ի դեսպանատունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բացի այդ, Թրամփը ուշադրություն է հրավիրել Գոլանդի բարձունքները Իսրայելի սուվերեն տարածք ճանաչելու միջոցով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը փոխելու իր որոշմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները