Մինսկում շարունակվում են ՌԴ-ին ինտեգրվելու դեմ բողոքի ակցիաները

19:32   08 Դեկտեմբեր 2019    426

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնում երկրորդ օրն է՝ չարտոնված բողոքի ակցիա է իրականացնում ընդդիմությունը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով TASS-ին, այն կապված է Ռուսաստան-Բելառուս ինտեգրման խորացման գործընթացի հետ:

Սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով ակտիվիստները բացականչում են «Բելառուսն ապրում է» և «Անկախություն»։
Ակցիային, որը նախաձեռնել է «Բելառուսի քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցությունը, մասնակցում են կուսակցության համանախագահ Պավել Սևերենիցը և այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։

Ոստիկանությունն արդեն նախազգուշացրել է, որ ակցիայի անցկացումը թույլատրված չէ իշխանությունների կողմից, այդ իսկ պատճառով ցուցարարները պետք է հեռանան, և հիշեցնում են դրա հետևանքների մասին։ Ակտիվիստների պնդմամբ՝ ՌԴ-ի հետ ստորագրված ինտեգրացիոն փաստաթղթերը կարող են հանգեցնել Բելառուսի համար անցանկալի հետևանքների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները