Տիեզերագնացները սկսել են Dragon բեռնանավը ՄՏԿ-ին կցելու գործընթացը

20:13   08 Դեկտեմբեր 2019    311

Ամերիկյան SpaceX ընկերության Dragon բեռնանավը մոտեցել է Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ), որպեսզի կցվի դրան, հայտնում է gazeta.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ ՄՏԿ-ի տիեզերագնացները փորձում են հեռահար մանիպուլյատորի միջոցով մոտեցնել Dragon-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործողությունն իրականացնում են Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Լուկա Պարմիտանոն և ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Էնդրյու Մորգանն ու Ջեսիքա Մեիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: SpaceX   Dragon  


Վերնագիրի այլ պիտակները