«Ինչպես կանխատեսել էինք, գրանցվածների ընդհանուր թիվը 15 618 մարդ էր»,- ասել է Իրանի ներքին գործերի փոխնախարար և երկրի ընտրությունների անցկացման շտաբի պետ Ջամալ Արեֆը: Ըստ նրա՝ ընտրություններին մասնակցելու համար գրանցված մարդկանց ընդհանուր թվի 88% -ը տղամարդիկ են, 12% -ը՝ կանայք, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Մասնակիցների գրանցումը սկսվել է դեկտեմբերի 1-ին և տևել յոթ օր՝ ավարտվելով դեկտեմբերի 7-ին: Գրանցումից հետո Սահմանադրության պաշտպանության խորհուրդը կդիտարկի բոլոր մասնակիցների սահմանադրական չափանիշներին համապատասխանությունը: Իրանի միապալատ 290 տեղ ունեցող խորհրդարանի ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ անգամ և նշանակված են 2020 թվականի փետրվարի 21-ին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իրան
Աշխարհ