Գանձ որոնողը գտել է աշխարհի ամենամեծ ոսկին

21:08   08 Դեկտեմբեր 2019    340

Գանձ որոնողը, ով ցանկանում էր անանուն մնալ, Շոտլանդիայի մի գետում հայտնաբերել է եզակի ոսկու կտոր:

22 կարատ քաշով գտածոն գնահատվում է 80 հազար ֆունտ ստերլինգ, գրում է Daily Mail-ը:

Մարդը գետի մեջ սուզվելիս հայտնաբերել է ռեկորդային մեծության ոսկու կտոր: Սկզբում նա հայտնաբերել է ոսկու առաջին կտորը, ապա՝ երկրորդը: Երկու կտորները գտնվել են միմյանցից ընդամենը 30 սանտիմետր հեռավորության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այս պահի դրությամբ սա Միացյալ Թագավորությունում գոյություն ունեցող ամենախոշոր կտորն է: Դա իսկապես եզակի գտածո է»,- ասել է Gold Occurrences In The UK գրքի հեղինակ Լի Պալմերը: Կտորը կարող է գնել Շոտլանդիայի ազգային կամ Անգլիայի բնագիտության թանգարանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոտլանդիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները